06 07 2019

Սարսափելի վթար՝ Երևան-Երասխ ճանապարհին. կա 6 զոհ․ կադրեր



Հուլիսի 6-ին, ժամը 15:15-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզում Զոդի կամրջին տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են երեք ավտոմեքենա: Ըստ նախնական տվյալների՝ կան 6 զոհ և 11 տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Sputnik Արմենիայի հրապարակած տեսանյութում երևում է, թե ինչ է կատարվում սարսափելի վթարի վայրում։

ՃՏՊ-ի հետևանքով տուժածներն են՝

Սողոմոն Հակոբյան (ծնված 1956 թ., քաղաք Երևան),

Ծաղիկ Հակոբյան (ծնված 1999 թ., գյուղ Երասխ),

Գագիկ Ղուկասյան (ծնված 1991 թ., գյուղ Սուրենավան),

Հրանուշ Արզումանյան (ծնված 1973 թ., քաղաք Վայք),

Նկուրյան Անդրանիկ (ծնված 1977 թ., քաղաք Արարատ),

Սարիկ Ասլանյան (ծնված 1996 թ., քաղաք Արարատ),

Նարե Գրիգորայան (7 տարեկան, քաղաք Վայք),

Սլավիկ Իշխանյան(ծնված 1953 թ., քաղաք Երևան),

Ռուզաննա Հակոբյան (ծնված 1984 թ., գյուղ Երասխ),

Արսեն Միքայելյան (ծնված 2006 թ., քաղաք Արարատ),

Ֆելիքս Մելոյան (ծնված 2007 թ., գյուղ Սուրենավան):

Տուժածները հոսպիտալացվել են Արարատի ԲԿ:

ՃՏՊ-ի հետևանքով մահացել են Ս.Հ.-ն (ծնված 1956 թ., քաղաք Երևան), Ծ.Հ.-ն (ծնված 1999 թ., գյուղ Երասխ), Գ.Ղ.-ն (ծնված 1991 թ., գյուղ Սուրենավան), Հ.Ա.-ն (ծնված 1973 թ., Վայոց ձորի մարզ) և Ա.-ն (ծնված 1977 թ., քաղաք Արարատ):

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ