07 06 2019

Մարգարիտա Սիմոնյանը Эхо Москвы-ում միջադեպից հետո հոսպիտալացվել է



Эхо Москвы ռադիոկայանում տեղի ունեցած միջադեպից հետո հոսպիտալացվել է RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը։ Այս մասի հայտնում է Звезда հեռուստաընկերությունը։

Սիմոնյանը տելեգրամյան իր էջում տեղեկացրել էր, որ երբ ինքը գնացել է ռադիոկայան, մուտքի մոտ է եղել Լյուբով Սոբոլը։ Նա տեսախցիկը միացրել է և սկսել Սիմոյանի հարցեր ուղղել այն մասին, թե իբր Մոսկվայի քաղաքապետ Սոբյանինը «Մոսկվայում բնակարաններ է բաժանում իր ենթականերին»։ Սիմոնյանը հրաժարվել է մեկնաբանել՝ նշելով, որ պատրաստ չէ խոսել լրագրողի հետ, քանի որ նա իրեն դուր չի գալիս։

Սոբոլը հետապնդել է Սիմոնյանին, իսկ վերջինս նշել է, որ չի ցանկանում խոսել Սոբոլի հետ և խնդրել է նրան հեռացնել, քանի որ իրեն չի կարելի անհանգստանալ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ