01  06  2019

Երևանի կենտրոնում նոր զբասայգի է բացվել



«Տաշիր գրուպ» ընկերության հովանավորությամբ բարեկարգվել է Երևանի կենտրոնում գտնվող «Նոր Երևան զբոսայգին»: Այսօր՝ հունիսի 1-ին, այգու բացման արարողությունն էր, որին ներկա էր Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը և «Տաշիր գրուպ» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանը:

Վերջինս նշեց, որ ծրագիրը կլինի շարունակական և այգուն հարակից տարածքները ևս կբարեկարգվեն:

Քաղաքապետը նշեց, որ պետք է աշխատանքները իրար զուգահեռ կատարեն, հակառակ դեպքում այն ընթացք չի ունենա. «Այն հարցը, որը տեղում չի լուծվում, տարիներով մնում է»,- ասաց քաղաքապետը:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ