20 05 2019

Բացահայտ ստեր են տարածում

Բացահայտ ստեր են տարածում

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը հայտարարություն է տարածել, որում հերքում են՝ պաշտպանական խմբից արտահոսք լինելու մասին լուրերը.

«Բացահայտ սուտ

Այսօր որոշ լրատվամիջոցներում տեղեկություններ են հայտնվել, թե իբրև Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբից արտահոսք է եղել՝ Ոոբերտ Քոչարյանի ազատ արձակելու որոշումը գրել են Վերաքննիչ դատարանի երեք դատավորներ՝ Վազգեն Ռշտունին, Արշակ Վարդանյանը և Մխիթար Պապոյանը, իսկ գործով նախագահող դատավոր Դավիթ Գրիգորյանը միայն կարդացել է այն:

Բացի այդ հրապարակված նյութում նշվում է, որ Քոչարյանը մինչև որոշման հրապարակումը տեղյակ է եղել իր ազատ արձակման մասին և Նոր Նորքի դատարանում որոշման հրապարակումից գրեթե 1 րոպե հետո, առանց որոշումը ՔԿՀ ներկայացնելու հեռացել է այնտեղից՝ նախօրոք այնտեղ պատրաստի կանգնած իր ավտոմեքենայով:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը պաշտոնակապես հայտնում, որ տարածված տեղեկությունն առ այն, թե պաշտպանական խմբից արտահոսք է եղել՝ դատական ակտը Վերաքննիչ դատարանի դատավորների կողմից գրելու վերաբերյալ՝ բացահայտ սուտ է, իրականությանը չի համապատասխանում:

Հարկ ենք համարում նշել, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դատարանի որոշումը հրապարակվել է մայիսի 18-ին՝ ժամը 16:00-ին: Ինչ վերաբերում է դատական ակտի հրապարակման հետ միաժամանակ Քրեակատարողական հիմնարկից դուրս գալուն, ապա այդ պնդումը ևս սուտ է՝ քանի որ տասնյակ լրատվամիջոցներ որոշման հրապարակելուց հետո գնացել են Ազգային Անվտանգության ծառայության շենքի մոտ և նրանից իսկ կողմից կատարված ուղիղ տեսանկարահանմամբ արձանագրվել է, թե երբ և ինչպես է Ռոբերտ Քոչարյանն ավտոմեքենայով դուրս գալիս ԱԱԾ շենքից: Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ դատարանի որոշման ինչպես նաև քրեակատարողական հիմնարկից դուրս գալու կադրերը ներկայացնում ենք ստորև»․

https://www.aysor.am/am/video/2019/05/18/%D5%94%D5%B8%D5%B9%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A4%D5%A1%D5%BF%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6/42135?fbclid=IwAR38DNbQ7JJ6cZ0gObYoGwv7djX9hQrqVykbLL-15uN1fFiK6taO6HR0fIw

https://www.aysor.am/am/video/2019/05/18/%D5%94%D5%B8%D5%B9%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6-%D4%B1%D4%B1%D4%BE/42153?fbclid=IwAR0LKFo0qoyYdvN0Hwnf9xFHxABEdTK_WaDZdhu5NjuVJfOFYNB--gijwCA

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ