13 05 2019

Երևանը՝ ամռանը ճամփորդելու ամենաշահավետ ուղղություն․ Biletix

Երևանը՝ ամռանը ճամփորդելու ամենաշահավետ ուղղություն․ Biletix

Biletix ավիատոմսերի ամրագրման օնլայն ծառայությունը վերլուծել է ամառվա ամիսներին ավիատոմսերի գներն ու ներկայացրել ամենաէժան ուղղությունների ցանկը։ Այս մասին գրում է Lenta.ru-ն։ Մասնագետներն ուսումնասիրել են հունվար-ապրիլ ժամանակահատվածում ամռան համար վաճառված տոմսերը։

Պարզվել է, որ ամենաձեռնտու ուղղությունը Երևանն է: Դոնի Ռոստովից Երեւան չվերթի ամենաէժան տոմսը է 6331 ռուբլի է եղել, Կրասնոդար-Երևան չվերթինը՝ 7131 ռուբլի, Մոսկվայից Երևան չվերթի ավիատոմսն արժեցել է 10735 ռուբլի:

Մասնագետներն առանձնացրել են նաև Մոսկվա-Մինսկ և Դոնի Ռոստով-իշքեկ ուղղությունները, որոնք համապատասխանաբար արժեցել են 9117 և 10340 ռուբլի:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ