02 05 2019

Խոշոր հրդեհ՝ Հովունիում. տուժածներ կան

Խոշոր հրդեհ՝ Հովունիում. տուժածներ կան

Հայաստանի ԱԻՆ-ում մայիսի 1-ին, ժամը 22:43-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Հովունի գյուղի անասնագոմերից մեկում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հովունի գյուղի 1-ին փողոցի 5-րդ նրբանցքի թիվ 2/4 հասցեում գտնվող անասնագոմում (մոտ 1400 քմ):

Հրշեջ-փրկարարները գյուղացիների հետ համատեղ անասնագոմից դուրս են բերել 80 խոշոր եղջերավոր անասուն: Անասնագոմի աշխատակիցներ Մ.Մ.-ն (ծնված 1975 թ.), Գ.Գ.-ն (ծնված 1999 թ.) եւ Լ.Գ.-ն (ծնված 2000 թ.) հոսպիտալացվել են Գյումրու ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:10-ին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ