25  04  2019

Նոր ծրագիր` Հայաստան Եվրոպա համագործակցության օրակարգում



«Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագիրը կարևոր տեղ է զբաղեցնում Հայաստան-Եվրոպա համագործակցության օրակարգում: Այն միտված է ժողովրդական հաստատությունների ամրապնդմանը, արդյունավետ կառավարմանը, դատական իշխանությունների լիարժեք անկախության, դատաիրավական բարեփոխումների, հասարակական կյանքում կանանց հավասար իրավունքների ապահոմվանը , կոռուպցիայի, տնտեսական հանցագործությունների պայքարի ոլորտում»,- Եվրոպայի խորհրդի և Եվրոպական միության կողմից իրականացվող Գործընկերություն հանուն լավ կառավարման ծրագրի ներկայացման ժամանակ ասաց ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանը: Նա նաև նշեց, որ ողջունելի է ծրագրի 2019-21 եռամյա փուլում ներառված են դատաիրավական բարեփոխումները, կոռուպցիայի դեմ պայքարի ծրագրերը, որոնք համահունչ են ՀՀ կառավարության ծրագրի գերակայություններին:

Սամվելյանը նաև նշեց, որ ծրագիրը միանշանակ օժանդակելու է ՀՀ ԵՄ համապարփակ և ընդլայանված գործընկերության ծրագրին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ