23 04 2019

«Իմ քայլ»-ի անդամները վարկաբեկում են քաղաքապետին. Անի Խաչատրյան



«Մեր մոտ լուրջ խնդիր կա ավագանիների ֆեյսբուքյան հրապարակումների, անձնական վիրավորանքների և մնացածի հետ կապված»,- Քաղաքապետարանում ասաց «Լույս» խմբակցության ավագանու անդամ Անի Խաչատրյանը: Ավագանու անդամի կարծիքով «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամները իրենց քայլերով վարկաբեկում է քաղաքապետին և խմբակցությանը. «Նրանք պետք է հարգեն խմբակցությանը, քաղաքապետին և քաղաքապետի անվան հետ չխաղալով՝ զսպեն իրենց: Նրանք պետք է հասկանան, որ այլևս քաղակտիվիստ չեն: Եվ նրանք քաղաքապետարանում այն ինտիտուտում են, որը ԵԼՔ-ի ավագանու անդմներիս շնորհիվ այդ ինստիտուը հարգվեց և ես շատ եմ ցավում, որ այդ ինստիտուտը այս ավագնին չի հարգում՝ թե՛ բացակայությունների, թե՛ խմբակային դուրս գալ, ներս գալու հետ կապված, և թե՛ ֆեյսբուքյան տիրությում ոչ քաղաքային պաշտոնյային հարիր գրառումներով»,- ասաց Խաչատրյանը:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ