05 04 2019

Ե՞րբ կդադարեն տեղումները

Ե՞րբ կդադարեն տեղումները

Հանրապետության տարածքում`Ապրիլի 5-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 6-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան, նախալեռնային և հովտային գոտում` անձրևի տեսքով: Ապրիլի  7-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 4-5-ի ցերեկը կբարձրանա 4-5 աստիճանով, 6-ի ցերեկը նույնքանով կնվազի, 7-ի ցերեկը կբարձրանա 5-6 աստիճանով։

Երևան քաղաքում՝Ապրիլի 5-ին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 6-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Ապրիլի 7-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

Երևան քաղաքի ապրիլի 5-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`            26.00C (1975 թ.)

• Օդի նվազագույն ջերմաստիճան`               -10.20C (2004 թ.)

• Օդի միջին օրական ջերմաստիճան`            11.40C

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ