25 02 2019

Հնդկաստանում ավտոշոուի ժամանակ մոտ 300 մեքենա է այրվել



Հնդկական Բանգալոր քաղաքում կայացած Aero India-2019 ավիաշոուի ընթացքում օդանավակայանի մերձակա կայանատեղիում հրդեհ է բռնկվել։ Դեպքի հետևանքով մոտ 300 տրանսպորտային միջոց է այրվել: Այս մասին հաղորդում է Корреспондент-ը։

Միջազգային ավիացուցադրության ընթացքում հրդեհվել են տարատեսակ տրանսպորտային միջոցներ՝ ավտոբուսներ, մարդատար մեքենաներ, մոտոցիկլետներ, սկուտերներ:

Ինչպես հաղորդվում է, ըստ նախնական տվյալնեի՝ հրդեհի պատճառ կարող էր դառնալ չոր խոտի վրա նետված չմարված ծխախոտը։ 

Այժմ կրակը հաջողվել է տեղայնացնել:

 

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ