24 01 2019

Նարեկ Բաբայանը՝ ինքնապարգևատրման և պետությանը նվիրած գույքի մասին



Պետական գույքի կառավարման կոմիտեի աշխատակիցներին ևս տրվել է 13-րդ աշխատավարձ: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը:

Հարցին՝ ինքն իրեն պարգևատրե՞լ է, պատասխանեց, որ նման իրավասություն չունի։

Ինչ վերաբերում է Մանվել Գրիգորյանի՝ որպես նվիրատվություն հանձնած գույքին, Նարեկ բաբայանը պատասխանեց․ «Պետությունը դեռ չի ընդունել Մանվել Գրիգորյանի կողմից նվիրաբերված գույքը։ Պետության ընդունելու դեպքում կառավարության որոշում կլինի»։ գործընթացը, ըստ նրա, այժմ կասեցված է։

Նա անդրադարձավ նաև Արմեն Ավետիսյանի ընտանիքին պատկանող «Գոլդեն փելըս» հյուրանոցին։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ