10 01 2019

2․8 միլիոն․ «Զվարթնոց»-ի և «Շիրակ»-ի 1 տարվա ուղևորահոսքը՝ թվերով

2․8 միլիոն․ «Զվարթնոց»-ի և «Շիրակ»-ի 1 տարվա ուղևորահոսքը՝ թվերով

2018թ.-ին Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը կազմել է 2,856,673 ուղևոր, որը 11.9 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: Այս մասին հայտնում են «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից:

2018թ.-ին «Զվարթնոցում» ուղևորահոսքն ավելացել է 10 տոկոսով: Եթե 2017թ.-ին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 2,448,251 ուղևոր, ապա 2018թ. այդ ցուցանիշը կազմում է 2,690,727 ուղևոր:

2018 թվականին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 165,946 մարդ: 2017 թվականի 105,664 ուղևորահոսքի համեմատ աճը կազմել է 57 տոկոս:

«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2018 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին նախորդ տարվա համեմատ 9.8 տոկոսով աճ են գրանցել նաև թռիչք-վայրէջքները:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ