08 12 2018

Հայաստանի զորամասերում լվացքատներ են ստեղծվում

Հայաստանի զորամասերում լվացքատներ են ստեղծվում

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ զինվորներն արդեն նոր որակի ներքնազգեստներ են ստանում, որոնք էականորեն տարբերվում են նախկինում ստացածներից: 

«Զորքերում ստանում են այս նոր ներքնազգեստը։ Այն որակապես էականորեն տարբերվում է նախորդից։ Զորամասերում ստեղծվում են այսպիսի լվացքատներ, որտեղ զորքը կարողանա լվացք անել։ Անհատական ցանցերով պարկն այն բանի համար է, որ ամեն մեկն իր շորերը լվա ու չխառնի ուրիշի հետ»,-գրել է Արծրուն Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ հայկական բանակի զինծառայողները շուտով նաև նոր ճտքակոշիկներ կունենան: ՊՆ-ն հաղորդել է, որ տեղական արտադրության ճտքակոշիկները կարելու ընթացքում օգտագործվում է բացառապես որակյալ հումք:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ