30 11 2018

Երևանի կենդանաբանական այգու տնօրենը դիմել է դատարան

Երևանի կենդանաբանական այգու տնօրենը դիմել է դատարան

Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը դիմել է դատարան՝ իր դեմ զրպարտությունը հերքելու համար: Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց Երևանի կենդանաբանական այգու տնօրենը:

«Դիմել ենք դատարան: Իրավաբաններն աշխատում են այդ ուղղությամբ: Պետք է հերքումը պահանջենք այն ստվերի, որը նետված է իմ անձի և հենց կենդանաբանական այգու վրա»,- նշեց Ռուբեն Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ իր դեմ հնչած մեղադրանքները լինում են ամեն անգամ, երբ նոր քաղաքապետ է ընտրվում: Տնօրենի պնդմամբ՝ բողոքի ալիքը գրեթե միշտ նույնն է:

«Մեղադրանքների ցանկի մասով, որը պաշտոնապես ներկայացվել է, ստուգումներ են անցկացվում, այդ բոլո կետերով իրավապահներն աշխատում են»,- ասաց Խաչատրյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ