14 11 2018

Մեկ օրում 1000-ից ավելի փախստական է վերադարձել Սիրիա

Մեկ օրում 1000-ից ավելի փախստական է վերադարձել Սիրիա

Լիբանանից և Հորդանանից անցյալ օրվա ընթացքում 1000-ից ավելի փախստական է վերադարձել Սիրիա: Այս մասին հայտնում է Փախստականների ընդունման, տեղավորման կենտրոնը, գրում է РИА Новости-ն:

Ընդհանուր առմամբ, վերադարձել է 1021 փախստական, 116 մարդ` Լիբանանից, 905 մարդ` Հորդանանից: Սիրիայի` համեմատաբար ապահով շրջաններ տեղափոխված  236 մարդ մշտական բնակության վայր է վերադարձել:

Հավելենք, որ վերջին շրջանում փախստականների վերադարձը հաճախակի է դարձել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ