12 11 2018

Սպասվում է ձնախառն անձրև և ձյուն

Սպասվում է ձնախառն անձրև և ձյուն

Հանրապետության տարածքում`նոյեմբերի 12-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 12-ի ցերեկը՝ Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, 13-16-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ ձնախառն անձրևի և ձյան տեսքով:

Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 12-14-ի ցերեկը կնվազի 5-7, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում` 8-10 աստիճանով:

Երևան քաղաքում նոյեմբերի 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 13-16-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ