08  11  2018

Ռուս զինվորներին կարգելեն համացանցում լուսանկարներ հրապարակել

Ռուս զինվորներին կարգելեն համացանցում լուսանկարներ հրապարակել

ՌԴ Պետդումայի պատգամավորներն առաջին ընթերցմամբ օրինագիծ են ընդունել, որն արգելում է զինվորներին ԶԼՄ-ներում և համացանցում տեղեկատվություն հրապարակել, որը բացահայտում է նրանց գերատեսչական պատկանելությունը և ծառայողական գործունեությունը։ Այս մասին հայտնում է Meduza-ն։

Ըստ օրինագծի հեղինակների` ՌԴ ԶՈՒ գործունեության վերլուծությունը ցույց է տվել,  որ զինվորները հատուկ հետաքրքրություն են ներկայացնում առանձին պետությունների հատուկ ծառայությունների, ինչպես նաև ահաբեկչական ու ծայրահեղական կազմակերպությունների համար:

Արգելքը կտարածվի ոչ միայն պայմանագրայինների, այլև ժամկետայինների վրա։ Պահեստազորայիններին այն չի վերաբերում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ