04 11 2018

Թրամփն օդանավ մտնելիս չի կարողացել անձրևանոցը փակել․ տեսանյութ



ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դարձյալ զվարճալի իրավիճակում է հայտնվել անձրևանոցի պատճառով: Հետաքրքիր միջադեպը տեղի է ունեցել, երբ նախագահն անձրևանոցը ձեռքին բարձրացել է օդանավ: Հրապարակված կադրերում երևում է, որ Թրամփը, հասնելով օդանավին, հավանաբար չի կարողանում անձրևանոցը մտցնել սրահ ու նետում է այն շարժասանդուղքին և կարծես ոչինչ էլ չի եղել՝ մտնում օդանավ:

YouTube-ում հրապարակված տեսանյութը միանգամից բազմաթիվ զվարճալի մեկնաբանություններ է հավաքել:

«Պրակտիկա, Դոնալդ, պրակտիկա: Փակեք այն, բռնեք ձեռքում, արեք ոչ մեծ նրբագեղ քայլ, հետ տարեք մազերը, ձեռքով արեք ու անհետացեք»,- գրել է Bunker Bunt անունով օգտատերը:

«Անձրևանոցը կրկին հզոր դարձնել»,- կատակել է Niki Kovacs-ը՝ նկատի ունենալով Թրամփի «Ամերիկան կրկին հզոր դարձնել» հայտնի կարգախոսը:

Սա առաջին դեպքը չէ, երբ Թրամփը զվարճալի իրավիճակներում է հայտնվում անձրևանոցի պատճառով: 

Հիշեցնենք, որ վերջերս Թրամփն ուժեղ անձրևի ժամանակ անձրևանոցը միայն իր վրա էր պահել՝ Մելանյա Թրամփին թողնելով անձրևի տակ, ինչի համար ԱՄՆ նախագահին քննադատել էին ջենթլմեն չլինելու համար:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ