16 10 2018

ՄԳԻՄՕ-ում մեկնարկել է Վիկտոր Սողոմոնյանի դասընթացը



ՄԳԻՄՕ-ում տեղի է ունեցել քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի առաջին դասախոսությունը,- հայտնում է  ռուսական НТВ հեռուստաընկերության կայքը: 

«Քաղաքական իմաստների փոխակերպումները ժամանակակից մասս-մեդիայի համակարգում» հատուկ դասընթացը նախատեսված է միջազգային ժուռնալիստիկայի ֆակուլտետի մագիստրոսների համար։

Սողոմոնյանը, մասնավորապես, պատմում է ժամանակակից աշխարհում հաղորդակցության համակարգերի փոխակերպումների, կապի միջոցներին հասանելիություն ունեցող «արտոնյալ» հեղինակի և «պասիվ» հասցեատիրոջ միջև տարբերության անհետացմասն մասին։  Նա կվերլուծի և կցուցադրի վերջին տասը տարիների ընթացքում քաղաքական դիսկուրսի բնութագրիչների զգալի փոփոխությունները, կներկայացնի «նախաժամանակակից» հասարակության քաղաքականության կոգնիտիվ մեխանիզմները և արդիական քաղաքական գործընթացի հետ նրանց փոխհարաբերությունները, կպատմի զանգվածային մշակույթի ստեղծագործությունների հերոսների և սյուժեների ուժեղ ազդեցության տակ գտնվող մարդու սոցիալական գործողություններում փոփոխությունների մասին։

Չորս նախատեսված դասախոսություններից հաջորդը տեղի կունենա նոյեմբերի 6-ին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ