27 07 2023

Մեկնարկում է Վիկտոր Սողոմոնյանի՝ Ինտեգրացված հաղորդակցությունների և լրագրողական վարպետության դպրոցի նոր դասաշրջանը



«Ալֆա Մեդիա հաուս»-ը, Վիկտոր Սողոմոնյանի՝ Ինտեգրացված հաղորդակցությունների և լրագրողական վարպետության դպրոցը, հայտարարում են օգոստոսի 21-ից 30-ը նոր դասաշրջան անցկացնելու մասին։

 Հրավիրվում են գործող լրագրողներ, ժուռնալիստիկայի ֆակուլտետների ուսանողներ և շրջանավարտներ, սոցիալական ցանցերում տեղեկատվական գործունեություն ծավալող անհատներ, ինչպես նաև հասարակայնության հետ կապերի ոլորտի մասնագետներ։ Գրանցվելու համար անհրաժեշտ է մինչև ս․թ․ օգոստոսի 10 ազատ ոճի հայտ ուղարկել [email protected] էլփոստին։ Ընդունելությունը՝ հարցազրույցով։ Անվճար տեղերը սահմանափակ են։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ