06 10 2018

Google Chrome-ը կդադարի աշխատել 32 մլն սարքավորման համար

Google Chrome-ը կդադարի աշխատել 32 մլն սարքավորման համար

Google Chrome բրաուզերը կդադարի աշխատել Android 4.1 — 4.3 Jelly Bean օպերացիոն համակարգերի համար, հաղորդում է РИА Новости-ն՝ հղում տալով  IXBT պորտալին։

Օպերացիոն համակարգի ամենահին տարբերակը, որում կաշխատի բրաուզերը, կդառնա Android 4.4-ը։

Պորտալը չի հաղորդել, թե կոնկրետ երբ տեղի կունենան այս փոփոխությունները։ Միաժամանակ նշվում է, որ հնացած համակարգը օգտագործում է Andorid բազայով գաջեթների ընդհանուր թվի 3․2 տոկոսը։ Քանի որ ընդհանուր թվով այս պահին մոտավորապես միլիարդ սարքավորում գոյություն ունի այդ օպերացիոն համակարգով, ապա այն գաջեթների թիվը, որոնցում կդադարի աշխատել Google Chrome-ը, ինչպես նշվում է հոդվածում, կկազմի շուրջ 32 միլիոն։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ