15 09 2018

Մարդկային զարգացման բարձր մակարդակով Հայաստանը 83-րդն է․ ՄԱԿ

Մարդկային զարգացման բարձր մակարդակով Հայաստանը 83-րդն է․ ՄԱԿ

Նորվեգիան, Շվեյցարիան և Ավստրալիան ընդգրկվել են մարդկային զարգացման շատ բարձր մակարդակ ունեցող երկրների առաջատար եռյակում։ ՄԱԿ-ի կազմած ցանկում, որում ներառված է 189 երկիր, Հայաստանը 83-րդ տեղում է։ Այդ մասին են վկայում միջազգային կազմակերպության հրապարակած «Մարդկային զարգացման ինդեքսներն ու ինդիկատորները» զեկույցի տվյալները, գրում է ТАСС-ը։

Պետություններն ընտրվել են 4 չափորոշիչներով՝ կյանքի տևողություն, ուսման նախատեսվող և միջին տևողություն, բնակչության մեկ շնչին ընկնող համախառն ազգային արտադրանք։

Առաջին տասնյակում են ներառվել նաև Իռլանդիան, Գերմանիան, Իսլանդիան, Հոնկոնգը, Շվեդիան, Սինգապուրը, Նիդեռլանդները։ Ռուսաստանի Դաշնությունը 49-րդ հորիզոնականում է, Բելառուսը՝ 53-րդ, Թուրքիան՝ 64-րդ, Վրաստանը՝ 70-րդ, Ադրբեջանը՝ 80-րդ, Ուկրաինան՝ 88-րդ։

Վերջին հորիզոնականներում են հայտնվել Նիգերը, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը, Հարավային Սուդանը, Չադը, Բուրունդին։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ