14  09  2018

Euronews-ը Վանեցյանի լուսանկարի փոխարեն օգտագործել է Գալուստ Սահակյանի նկարով մեմը



Euronews հեռուստաընկերության ռուսական ծառայությունը ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի գաղտնալսված հեռախոսազրույցի սկանդալին անդրադառնալիս նյութի սյուժեում Արթուր Վանեցյանի լուսանկարի փոխարեն օգտագործել է ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի լուսանկարը։

Սյուժեի հեղինակներն օգտագործել են սոցիալական ցանցերի հայ օգտատերերի շրջանում տարածված հայտնի մեմը, որում իրական խոսակցության փոխարեն նշված է Գալուստ Սահակյանի և Սասուն Խաչատրյանի հորինված խոսակցությունը՝ որպես կատակ։

Հայտնի զավեշտալի մեմում Գալուստ Սահակյանը Սասուն Խաչատրյանի «Խի՞ չես խոսում» հարցին պատասխանում է․ «Որովհետև երբ ես մենակ եմ լինում մի քանի հոգով, նախընտրում եմ լռել»։ Հեռուստաընկերությունը օգտագործել է ևս մի ծաղրական մեմ՝ Արթուր Վանեցյանի և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ։ Ռեպորտաժում Euronews-ն անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ-ում բոլոր օլիգարխներին «վերացնելու» մասին հայտարարությանը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ