10  09  2018

Երթևեկության փոփոխություններ՝ Դավիթ Անհաղթ-Ուլնեցի խաչմերուկում

Երթևեկության փոփոխություններ՝ Դավիթ Անհաղթ-Ուլնեցի խաչմերուկում

2018 թվականի սեպտեմբերի 11-ից Երևան քաղաքի Դավիթ Անհաղթի և Կարապետ Ուլնեցու փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ճանապարհային ոստիկանությունից:

Փոփոխության արդյունքում Դավիթ Անհաղթի փողոցի վրա՝ խաչմերուկի մոտակա հատվածի երկու կողմերում՝ հանդիպակաց երթևեկության հոսքերը բաժանող առանցքային կրկնակի հոծ գծանշման տեղափոխության միջոցով կկազմակերպվի ևս մեկ՝ 4-րդ երթևեկելի գոտի, որի շնորհիվ հնարավոր կլինի հետադարձը և դեպի Կարապետ Ուլնեցու փողոց ձախ շրջադարձը լուսացույցների ձախ սեկցիաների կարգավորման պայմաններում կատարել առանձնացված գոտուց:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ