10  09  2018

Մեկնարկում է «Շանթ 2018» զորավարժությունը

Մեկնարկում է «Շանթ 2018» զորավարժությունը

Հայաստանում սեպտեմբերի 11-ին կմեկնարկի «Շանթ 2018» հրամանատարաշտաբային զորավարժությունը։

Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը լրագրողների հետ հանդիպմաը հայտնեց, որ մեծ մասամբ զորավարժությունները համադրելի են «Կայծակ 2015» զորավարժությունների հետ։ Զորավարժությունների ժամանակ առաջնային խնդիրը կլինի բոլոր պետական մարմինների գործունեության ստուգումը, առանձին դեր կհատկացվի լրատվամիջոցներին։

«Կմշակվեն ոչ միայն հակառակորդի ագրեսիայի դեպքում հնարավոր գործողություններ, այլ նաև տարերային աղետների ու տեխնածին աղետների դեպքում։ Կլինեն զորավարժության սցենարներով չնախատեսված, անսպասելի իրավիճակներ»,-նշեց Արծրուն Հովհաննիսյանը։

«Վաղվանից կունենանք ՀՀ ամբողջ տարածքն ընդգրկող և, գրեթե, բոլոր պետական կառույցների ինչ-որ գործառույթներ ենթադրող հրամանատարաշտաբային զորավարժություն: Կփորձարկենք մեր բոլոր պետական կառույցների ունակություններն ու հմտությունները ամբողջ երկիրը պայմանական պատերազմական վիճակի բերելու դեպքում»,- ասաց Հովհաննիսյանը: 

Զորավարժությունները կտևեն 3 օր։ Դրանց շրջանակում կգործարկվի համահայկական միասնական տեղեկատվական կենտրոն։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ