01 09 2018

Facebook-ը խոտանվել է ողջ աշխարհում

Facebook-ը խոտանվել է ողջ աշխարհում

Շաբաթ Facebook-ի մեսենջերի աշխատանքում խնդիրներ են առաջացել ամբողջ աշխարհի օգտատերերի մոտ։ Այս մասին գրում է ТАСС-ը՝ հղում տալով ինտերնետ ռեսուրսների աշխատանքին հետևող Downdetector ծառայության տվյալներին։

Մեսենջերի աշխատանքում խոտանները սկսվել են Մոսկվայի ժամանակով ժամը 4-ից։ Օգտատերերի 43%-ը հայտնում է հաղորդագրություններ ստանալու հետ կապված խոտանների մասին, 28 տոկոսը մեսենջերին չի կարողանում միանալ, իսկ 27 տոկոսը բողոքում է, որ չի կարողանում իր էջ մտնել:

Մեսենջերի հետ աշխատանքում ամենաշատ բարդությունները նկատվում են Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Լեհաստանի, Իտալիայի, Պորտուգալիայի, Իռլանդիայի, Սինգապուրի և ԱՄՆ-ի օգտատերերի մոտ։ Ռուս օգտատերերը մեսենջերի հետ կապված խնդիրների մասին չեն հաղորդել։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ