21 08 2018

Եվս երկու անձրևային օր

Եվս երկու անձրևային օր

Ուշադրություն

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից

Հանրապետության տարածքում օգոստոսի 21-22-ը՝ երեկոյան ժամերին, հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 21-25-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:

Երևան քաղաքում օգոստոսի 21-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի օգոստոսի 21-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝           38.00C (1969 թ.)

• Օդի նվազագույն ջերմաստիճան՝               13.80C (1988 թ.)

• Օդի միջին օրական ջերմաստիճան՝           25.70C

ՀՀ գետերի, լճերի և ջրամբարների վիճակը․ տվյալներ Սևանա լճի վերաբերյալ

Հանրապետության գետերում դիտվել է փոփոխական ռեժիմ:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ