13 08 2018

Հատուկ ծառայությունները կկարողանան կարդալ WhatsApp-ի նամակները

Հատուկ ծառայությունները կկարողանան կարդալ WhatsApp-ի նամակները

WhatsApp ծառայությունը հատուկ ծառայություններին հնարավորություն կտա հեշտությամբ հասանելիություն ստանալու դեպի օգտատերերի բոլոր հաղորդագրությունները, գրում է РИА Новости-ն` հղում տալով Akket պորտալին:

Ինչպես հաղորդվում է, ծառայությունը ստեղծողներն այս քայլին դիմել են Facebook ընկերության պահանջով, որին էլ պատկանում է WhatsApp-ը: Մինչդեռ Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն իր հերթին հայտարարել է, որ նման պահանջ են ներկայացրել ԱՄՆ իշխանությունները:

2019 թվականից սկսած՝ կթողարկվի հավելվածի՝ հաղորդագրությունների ավելի թույլ պաշտպանվածություն ունեցող տարբերակը, որը հատուկ ծառայություններին հնարավորություն կտա տեղեկություններ ստանալ իրենց հետաքրքրող օգտատերերի մասին: Ցուկերբերգը նաև հայտնել է, որ շուտով հավելվածում գովազդ կհայտնվի, որպեսզի ընկերությունը կարողանա եկամուտ ստանալ հայտնի մեսենջերից:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ