10  08  2018

Արտասովոր ամպերն ապշեցրել են ամերիկացիներին



ԱՄՆ-ում նկարահանել են արտասովոր ամպերը, որոնք հսկայական ալիք են հիշեցրել: Տեսանյութին ուշադրություն են դարձրել Reddit-ի օգտատերերը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Մեկնաբանություններում նշել են, որ տեսանյութը նկարահանվել է Աննա ոչ մեծ քաղաքում՝ Իլլինոյս նահանգի հարավային հատվածում

«Վազի՛ր»,- կատակով խորուրդ է տվել օգտատերերից մեկը հեղինակին: «Ես կսկսեի աղոթել, թեկուզ և անհավատ եմ»,- գրել է մեկ այլ օգտատեր: «Ոչ, սա հաստատ ցունամի է»,-ավելացրել է ևս մեկ օգտատեր:

Արտասովոր երևույթի բնույթի հարցով օգտատերերը միասնական եզրակացության չեն հանգել, սակայն որոշ օգտատերեր ենթադրել են, որ տեսանյութում երևում են այն ամպերը, որոնք ձևավորվում են մթոնոլորտային շերտերի սահմաններին:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ