03 08 2018

Վրաստան այցելուների թվով Հայաստանը չորրորդն է

Վրաստան այցելուների թվով Հայաստանը չորրորդն է

Վերջին ամիսներին Վրաստան միջազգային այցելությունների թվով Հայաստանը չորրորդ տեղում է: Ինչպես հաղորդում է «Սպուտնիկ» գործակալությունը, այս մասին տեղեկացրել է Վրաստանի Զբոսաշրջության ազգային վարչության ղեկավար Գեորգի Չոգովաձեն:

Հուլիս ամսին Վրաստան է այցելել ավելի քան մեկ միլիոն միջազգային զբոսաշրջիկ, իսկ վերջին 7 ամիսներին՝ 4.6 միլիոն մարդ: Այս թիվը 12.9 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված թվից: Զբոսաշրջային այցելությունների թիվն աճել է 21 տոկոսով՝ կազմելով համարյա 2.5 միլիոն: Միջազգային այցելությունների թվով Հայաստանը չորրորդն է: Առաջատար եռյակում են Թուրքիան, Ռուսաստանը և Ադրբեջանը:

Հայաստանից Վրաստան այցելությունների աճը նախորդ տարվա համեմատ 2.1 տոկոս է:

Հուլիս ամսվա ընթացքում Վրաստան այցելած զբոսաշրջիկների ցանկում ևս հայերը չորրորդ հորիզոնականում են, բայց ի տարբերություն ՌԴ-ի, Թուրքիայի և Ադրբեջանի, որտեղից այցելությունների աճ է արձանագրվել, ՀՀ-ից այցելություններն այս հուլիսին նվազել են նախորդի համեմատ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ