01 08 2018

Հայ տանկիստները պահպանում են առաջատարի դիրքերը

Հայ տանկիստները պահպանում են առաջատարի դիրքերը

Հուլիսի 31-ին Միջազգային բանակային խաղերի Տանկային բիաթլոն մրցաձևում տեղի ունեցավ հայկական տանկային անձնակազմերի երկրորդ անհատական մեկնարկը: ՀՀ ՊՆ-ն հաղորդում է, որ հայ տանկիստները հեշտությամբ հաղթահարեցին բոլոր արգելագոտիները, խոցեցին 5 թիրախներից 4-ը և եզրագիծը հատեցին երկրորդը՝ Ղրղզստանի տանկիստներից հետո: Սակայն անկախ դրանից, երկու անհատական մրցավազքերի արդյունքում, հայ տանկիստներն իրենց խմբում դեռևս պահպանում են առաջատարի դիրքը:

Դաշտային խոհանոց մրցաձևում հայ խոհարարները կրակային վարժաձևի և հուլիսի 31-ին կայացած մասնագիտական մրցման արդյունքում հավաքած միավորներով այս պահին գտնվում են 3-րդ հորիզոնականում՝ զիջելով Ռուսաստանի և Ղազախստանի խոհարարների թիմերին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ