31 07 2018

Տիգրան Մինասյանը՝ ըմբշամարտի ոսկե մեդալակիր

Տիգրան Մինասյանը՝ ըմբշամարտի ոսկե մեդալակիր

Հռոմում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում եզրափակիչ էր հասել 55 կգ քաշային Տիգրան Մինասյանը:

Եզրափակչում հայ ըմբիշի մրցակիցը իտալացի Ջովաննի Ֆրենին էր: Տիգրան Մինասյանը փայլուն գոտեմարտ անցկացրեց ու հաղթեց 8:0 հաշվով:

Մինասյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն՝ նվաճելով Հայաստանի ընտրանու առաջին մեդալն այս մրցաշարում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ