29 07 2018

Հայ զինծառայողները Տանկային բիաթլոնում խմբում առաջին տեղում են

Հայ զինծառայողները Տանկային բիաթլոնում խմբում առաջին տեղում են

Ռուսաստանում երեկ մեկնարկել են Միջազգային բանակային խաղերը։ ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Տանկային բիաթլոնում ՀՀ Ժամկետային զինծառայողներն իրենց ելույթը խմբում առաջին տեղով են ավարտել։

«Ժամկետային զինծառայողներ Արման Առուստամյան, Լևոն Հովհաննիսյանը, Զոհրաբ Զոհրաբյանը ելույթն առաջին տեղով ավարտել են իրենց խմբում՝ խոցելով ամենաշատ թիրախները՝ հնարավոր 5-ից 5-ը։ Մեր տղաներն առաջին անհատական մրցավազքում զբաղեցրել են առաջին տեղը` հետևում թողնելով Ղրղըզստանի, Վիետնամի և Միանմայի տանկային թիմերին»,- գրել է ՊՆ մամուլի խոսնակը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ