23 07 2018

Վարչապետն ու Սերժ Թանկյանը թթի օղի են խմում

Վարչապետն ու Սերժ Թանկյանը թթի օղի են խմում

Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a Down խմբի անդամ Սերժ Թանկյանն Instagram-ի իր էջում ծաղրանկար է հրապարակել, որի «հերոսներից» մեկն ինքն է, մյուսը` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ծաղրանկարի հեղինակը Սևադա Ղազարյանն է:

«Ողջունում եմ նոր Հայաստանին և շնորհակալություն հայտնում Սևադային հրաշալի ծաղրանկարի համար»,- ծաղրանկարին կից գրել է Թանկյանը:

Ծաղրանկարում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եռագույն փողկապով է, իսկ Սերժ Թանկյանը՝ «Դուխով» գրությամբ շապիկով։ Նրանք միասին թթի օղի են խմում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ