13 07 2018

Բախում Մայր աթոռում՝ հոգևորականների և ցուցարարների միջև

Բախում Մայր աթոռում՝ հոգևորականների և ցուցարարների միջև

Հուլիսի 13-ի առավոտյան «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության անդամները կրկին փորձել են խաթարել Մայր Աթոռի անդորրը սադրիչ գործողություններով: Եկեղեցու բակում բախում է տեղի ունեցել հոգևորականների և ակցիայի մասնակիցների միջև: Գևորգ սրբազան Սարոյանը, Տեր Ասողիկ քահանան և մի շարք այլ հոգևորականներ կաթողիկոսի հրաժարականը պահանջողներին հորդորել են լքել եկեղեցու տարածքը: 

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանն այս առնչությամբ ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

«Այսօր առավոտյան հայտնի նախաձեռնության անդամները կրկին փորձեցին խաթարել համայն հայության հոգևոր կենտրոնի անդորրն ու աղոթական միջավայրը` իմաստավորելով իրենց ներկայությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսի և եկեղեցականների հասցեին վիրավորական արտահայտություններով և սադրիչ գործողություններով:

Դատապարտելով հանդերձ նախաձեռնության այս ընթացքը հույսը չենք կորցնում և աղոթում, որ Աստված, Իր ողորմությանն արժանի անելով, լուսավորի իմաստությամբ` բարին խորհելու, խոսելու և գործելու»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ