13 07 2018

Արցախում շնագայլը հարձակվել է բնակչուհու վրա

Արցախում շնագայլը հարձակվել է բնակչուհու վրա

Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքում հուլիսի 12-ին արձանագրվել է շնագայլի հարձակման դեպք: Ստեփանակերտի բնակչուհի, 1950 թվականի ծնված Նուրվարդ Գաբրիելյանը դիմել է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ՝ շնագայլի կծած վերքով:

Արցախի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ տուժածին ցուցաբերվել է վերքի առաջնային վիրաբուժական մշակում, ներարկվել է միանվագ հակափայտացման անատոքսին և շիճուկ, ինչպես նաև հակակատաղության պատվաստանյութ, որը կշարունակվի իրականացվել համաձայն ուղեցույցների` ըստ ժամանակացույցի:

Առողջապահության նախարարությունը հորդորում է բնակչությանը զգուշանալ թափառող շներից և վայրի կենդանիներից:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ