11  07  2018

Սկանդալ Ադրբեջանում՝ «հայկական» երգի պատճառով



Ադրբեջանցի հայտնի երգիչ, N-Brothers խմբի նախկին մեներգիչ Ջամիլ Դադաշևը տեղական հեռուստաալիքներից մեկով ելույթ ունենալուց հետո սկանդալի կենտրոնում է հայտնվել: Rusarminfo.ru-ն հայտնում է, որ ադրբեջանցին կատարել է հայ երգիչ Սարո Վարդանյանի և հայկական արմատներ ունեցող հայտնի թուրքմեն կատարող Քաքաջան Ռեջեպովի (Ka-Re) «По твоим следам» հիթը:

Ելույթի տեսագրության՝ YouTube-ում հրապարակվելուց հետո Դադաշևը խիստ քննադատության է արժանացել երգը կատարելու համար: Երգը ձայնագրվել, և  տեսահոլովակը նկարահանվել է 2017թ.:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ