02 07 2018

Դեկորատիվ լողավազաններում չլողալ, կենդանիների չլողացնել. Առողջապահության նախարարություն

Դեկորատիվ լողավազաններում չլողալ, կենդանիների չլողացնել. Առողջապահության նախարարություն

Առողջապահության նախարարությունը զգուշացնում է դեկորատիվ լողավազաններում չլողալ, կենդանիների չլողացնել: Այդ լողավազանները նախատեսված չեն լողալու համար, չեն վարակազերծվում, իսկ դա նշանակում է, որ կարող են բազմաթիվ վտանգավոր բակտերիաներ պարունակել:

Այդուհանդերձ, շոգ եղանակին ջրային այդ կառույցներում հատկապես երեխաների լողի դեպքերը կանխելու նպատակով նախարարությունը դիմել է Երևանի քաղաքապետարանին և համայնքապետարաններին՝ իրենց հերթին քայլեր ձեռնարկելու առաջարկով:

Այս համատեքստում Երևանի քաղաքապետարանի «Ջրային կառույցներ» ՓԲԸ-ի կողմից շահագործվող բոլոր դեկորատիվ ջրավազանների մոտ տեղադրվել են մարդկանց լողալն ու կենդանիներին լողացնելը արգելող վահանակներ, պարբերաբար կատարվում է դրանց գույքագրում և փոխարինումնորերով:

Միաժամանակ, ընկերության կողմից ստեղծվել է շրջիկ խումբ, որը պարբերաբար հսկողություն է իրականացնում ջրավազաններում լողալը կանխելու ուղղությամբ և բացատրական աշխատանքներ է տանում այդ երևույթը վերացնելու նպատակով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ