11  06  2018

Քննարկվում է գազի ներտնային սպասարկման ծառայությունը պետականացնելու և սակագինը նվազեցնելու հարցը

Քննարկվում է գազի ներտնային սպասարկման ծառայությունը պետականացնելու և սակագինը նվազեցնելու հարցը

Հունիսի 11-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացել է հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարեց նախարար Հրաչյա Ռոստոմյանը: Այս մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Հրաչյա Ռոստոմյանը Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության և Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի պետերին հանձնարարել է մանրակրկիտ ստուգումներ իրականացնել Երևան քաղաքում շահագործվող անխտիր բոլոր ավտոգազալիցքավորման ճնշակայաններում և հրդեհային ու տեխնիկական անվտանգության նորմատիվ-իրավական փաստաթղթերի պահանջների խախտումների դեպքում կասեցնել կայանների շահագործումը՝ անկախ պատկանելիությունից: Նա հանձնարարել է սկսել Երևանից և անցնել մարզերին:

Անդրադարձ է եղել նաև նախորդ շաբաթ Հայաստանում գրանցված երկրաշարժերին: Նշվել է, որ այս պահին անհանգստության որևէ պատճառ չկա, ծառայության մասնագետները իրականացնում են օպերատիվ հերթապահություն:

Նախարար Ռոստոմյանը հանձնարարել է նաև քննարկել և առաջարկություններ ներկայացնել գազի ներտնային սպասարկման ծառայությունը պետական հատված բերելու հնարավորությունները՝ ծառայության սակագինն իջեցնելու և ծառայության համար ստացված գումարները պետական բյուջե ուղղելու նպատակով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ