04 06 2018

125 մլն դրամ՝ հեղափոխության հաշվեհամարին

125 մլն դրամ՝ հեղափոխության հաշվեհամարին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր պաշտոնական էջում հրապարակել է հեղափոխությանն արված նվիրատվությունների՝ նախնական-ամբողջական հաշվետվության ցանկը:

Նիկոլ Փաշինյանը հրապարակել է 49 լուսանկար, որտեղ նվիրատուների անուն-ազգանուններն են, գումարների չափն ու արժույթը:

Ըստ ցուցակի՝ ամենամեծ նվիրատվության չափը կազմում է 5 մլն դրամ:

Նվիրատվություն արվել է տարբեր երկրներից՝ ԱՄՆ-ից, Կանադայից, Ռուսաստանից, Ֆրանսիայից եվրոպական այլ երկրներից:

Ընդհանուր հեղափոխության ժամանակ արվել է 73 մլն 589 հազար դրամ, 51 հազար 910 դոլար, 14 հազար 344 եվրո և 2 մլն 48 հազար ռուբլի նվիրատվություն:

Ընդհանուր դրամային հաշվարկը կազմում է ավելի քան 125 մլն դրամ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ