28 05 2018

ԵՄ-ում կարգելվի մեկանգամյա օգտագործման պլաստիկ սպասքի օգտագործումը

ԵՄ-ում կարգելվի մեկանգամյա օգտագործման պլաստիկ սպասքի օգտագործումը

Եվրահանձնաժողովը նախատեսում է արգելել մի շարք մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքները և տուգանել Եվրամիության անդամ-երկրներին պլաստիկ աղբի համար, որը վերամշակման ենթակա չէ:

ԵՄ հանձնաժողովը մտադիր է Բրյուսելում ներկայացնել պլաստիկ թափոնների դեմ պայքարի իր ծրագիրը:

Նախագծի համաձայն՝ արգելքը պետք է վերաբերի միանգամյա օգտագործման պլաստիկ իրերին, որոնց համար կա հասանելի այլընտրանքը, որն ընդունելի է նաև գնային առումով: Խոսքը, մասնավորապես, մեկանգամյա օգտագործման սպասքի, սեղանի պարագաների, հյութի ձողիկների, փուչիկների ամրացման պլաստիկ պարագաների մասին է:  

Բացի այդ, նախատեսվում է կրճատել սննդամթերքի համար նախատեսված պլաստիկ փաթեթների օգտագործումը:

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ