26 05 2018

Թուրքմենստանի նախագահը հաղթել է պրոֆեսիոնալ մրցարշավորդին



Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը մասնակցել է ավտոմրցավազքի և հաղթել պրոֆեսիոնալ մրցարշավորդին: Այս մասին հայտնում է Թուրքմենստանի պետական լրատվական գործակալությունը:

Բերդիմուհամեդովի խոսքով՝ ինքը ժամանել է նախընտրական փուլին մասնակցող մարզիկներին բարի երթ մաղթելու համար, բայց նկատելով, որ սպորտային մեքենայի տեխնիկական ցուցանիշները բավականին լավն են, որոշել է անձամբ փորձել:

Նախագահը մրցել է Թուրքմենստանի ՆԳՆ-ի Ավտոսպորտի կենտրոնի մարզիկ Գուրբանմըրաթ Հոմմադովի հետ և տարածքն անցել 10 րոպե 10 վայրկյանում: Նրա հակառակորդը հաղթահարել է 10 վայրկյան ուշացումով:

Բերդիմուհամեդովի մասնակցությամբ նման մրցումների ու վարժանքների մասին տեսանյութեր հաճախ են հայտնվում համացանցում:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ