25 05 2018

Ո՞վ է ԶՈւ գլխավոր շտաբի նոր պետը

Ո՞վ է ԶՈւ գլխավոր շտաբի նոր պետը

Վարչապետի հրամանով Արտակ Դավթյան նշանակվել է ՀՀ զինված ուժերի ԳՇ նոր պետ:

Արտակ Դավթյանը 48 տարեկան է, ավարտել է Մոսկվայի Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան։ Վերապատրաստվել է ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայում։

Մասնակցել է Արցախյան պատերազմին:

Եղել է բանակային կորպուսի շտաբի պետ, Նոյեմբերյանի գնդի հրամանատար, 5-րդ բանակային կորպուսի շտաբի պետ։

2009-2017թթ. Եղել է ԶՈւ գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ:

Հիշեցնենք, որ Արտակ Դավթյանը փոխարինում է Մովսես Հակոբյանին, որը նշանակվել է գլխավոր ռազմական տեսուչ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ