16  05  2018

Ազգությամբ հայ ՌԴ քաղաքացուն թույլ չեն տվել մուտք գործել Ադրբեջան

Ազգությամբ հայ ՌԴ քաղաքացուն թույլ չեն տվել մուտք գործել Ադրբեջան

Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը թույլ չի տվել երկիր մուտք գործել Սանկտ Պետերբուրգի 81-ամյա բնակչուհի Օլգա Բարսեղյանին:

Համաձայն ռուսական մամուլի, արտաքսման հիմք է հանդիսացել նրա ազգանունը: Հեյդար Ալիևի անվան օդանավակայանի սահմանային վերահսկողության ծառայության աշխատակիցներն անձնագիրն ուսումնասիրելուց արտաքսման ակտ կազմել: 11 ժամ անց՝ Օլգա Բարսեղյանին հետ են ուղարկել Բաքու-Մոսկվա չվերթով:

Օլգա Բարսեղյանը ծնվել է Լենինգրադում, վերապրել է շրջափակումը: Հայրենական մեծ պատերազմի վետերան է, ՌԴ քաղաքացի:

Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ. 2018թ. մարտին էլ Բաքվի օդանավակայանում 12 ժամ պահել էին էստոնական պատվիրակության հայ անդամին, ապա հետ ուղարկել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ