11 04 2018

Ալժիրում ռազմական օդանավ է կործանվել, կան բազմաթիվ զոհեր. լուսանկարներ, տեսանյութեր



Ալժիրում կործանվել է Իլ-78 ռազմական ինքնաթիռ: «ՌԻԱ Նովոստի»-ն, հղում անելով ալժիրյան ԶԼՄ-ներին, հաղորդում է 200 զոհի մասին:

«Ալ-Արաբիա» հեռուստաալիքը հայտնել է, որ ուղևորների մեծ մասը զինվորականներ են եղել: Աղետը տեղի է ունեցել Բլիդա նահանգում` Բուֆարիկ օդանավակայանի մոտակայքում, առավոտյան:

Հիշեցնենք, որ մեկ այլ ավիաաղետ էլ տեղի է ունեցել ՌԴ-ում. Խաբարովսկում կործանվել է ուղղաթիռ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ