11 04 2018

Ուսաստանի Դաշնությունում ուղղաթիռ է ընկել, կան զոհեր. տեսանյութեր



ՌԴ-ում՝ Խաբարովսկում, վթարի է ենթարկվել Մի–8 ուղղաթիռ: «Վոստոկ» ավիաընկերության ուղղաթիռն ընկել է Անտեննայա և Խիրուրգիչեսկայա փողոցների շրջանում։

Ուղղաթիռում 6 մարդ է եղել, բոլորն էլ զոհվել են: Նախնական տեղեկություններով՝ ուղղաթիռն իրականացնում էր ուսումնամարզական թռիչք:

Համաձայն ՏԱՍՍ–ի, զոհվածների ցուցակում են ստուգողը, անձնակազմի երեք հրամանատարներ, բորտմեխանիկ և երկրորդ օդաչու։

Քննիչները դիտարկում են ուղղաթիռի կործանման 3 վարկած՝ եղանակային պայմաններ, տեխնիկական անսարքություն ևմ օդաչուի սխալ:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ