02 04 2018

Ապրիլի 2-ին մեռելոց է

Ապրիլի 2-ին մեռելոց է

Ապրիլի 1-ին Հայ Առաքելական Եկեցղեցին նշում էր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը՝ Զատիկը:

Զատիկը Հայ Առաքելական Ս. Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է:

Զատկի ջաջորդ երկուշաբթին՝ ապրիլի 2-ը, մեռելոց է, որի ժամանակ հարազատներն այցելում են իրենց ննջեցյալների գերեզմանները:

Ապրիլի 2-ին եկեղեցիներում մատուցվում է հոգեհանգստյան պատարագ:

Ապրիլի 2-ը ոչ աշխատանքային օր է, որի փոխարեն աշխատանքային է ապրիլի 7-ը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ