13  03  2018

Հանրապետությունում առանց տեղումների եղանակ է

Հանրապետությունում առանց տեղումների եղանակ է

Հանրապետության տարածքում մարտի 13-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 15-17-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, մարտի 16-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը, հատկապես գիշերները, աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:

 

Երևան քաղաքում մարտի 13-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մարտի 15-17-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ: Մարտի 16-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ արագությամբ:

Երևան քաղաքի մարտի 13-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝         18.30C (1968 թ.)

• Օդի նվազագույն ջերմաստիճան՝            -17.50C (1985 թ.)

• Օդի միջին օրական ջերմաստիճան՝          5.40C

 

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.

Հանրապետության գետերում դիտվել է փոփոխական ռեժիմ:

 

Հողի արդյունավետ խոնավության պաշարների գնահատականն աշնանացանի դաշտում. Ելնելով դիտված եղանակային պայմաններից՝ մարտի 10-ի դրությամբ, հողի արդյունավետ խոնավության պաշարները կազմել են հյուսիսային նախալեռնային շրջաններում (Վանաձոր, Ստեփանավան, Տաշիր) 0-20 սմ շերտում` 35-46 մմ, 0-50 սմ շերտում՝ 73-97 մմ, լեռնային շրջաններում (Գյումրի, Արթիկ, Սիսիան) 0-20 սմ շերտում՝ 24-45 մմ, 0-50 սմ շերտում՝ 54-97 մմ: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ