10  03  2018

Որքա՞ն է կազմում ԱՄՆ նախագահի ունեցվածքը

Որքա՞ն է կազմում ԱՄՆ նախագահի ունեցվածքը

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ներառվել է Forbes հանդեսի՝ մոլորակի ամենահարուստ մարդկանց վարկանշային աղյուսակում: Թրամփը գտնվում է 766-րդ հորիզոնականում՝ 3.1 մլրդ դոլար կարողությամբ: 

71-ամյա նախագահի ունեցվածքը մեկ տարում պակասել է 400 մլն դոլարով:

Հիշեցնենք, որ հեղինակավոր հանդեսի ցանկում երեք հայի անուն կա, իսկ աշխարհի ամենահարուստ մարդը Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսն է՝ 112 մլրդ դոլար ցուցանիշով:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ