26  02  2018

Մաշտոցի պողոտայի թունելային մուտքը կվերանորոգվի

Մաշտոցի պողոտայի թունելային մուտքը կվերանորոգվի

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետի խորհրդական-գլխավոր դիզայներ Գառնիկ Ամատունյանին, աշխատակազմի տրանսպորտի, շինարարության և բարեկարգման վարչություններին, Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին և «Վեոլիա Ջուր» ընկերությանը հանձնարարել է նախապատրաստական աշխատանքներ տանել Մաշտոցի պողոտայի թունելային մուտքի վերանորոգման և հեղեղատար համակարգի կապիտալ նորոգման  ուղղությամբ:

Աշխատակազմի շինարարության և բարեկարգման, կոմունալ տնտեսության վարչություններին, վարչական շրջանների ղեկավարներին,  ինչպես նաև «Ջրային կառույցներ» և «Վեոլիա ջուր» ընկերություններին էլ քաղաքապետը հանձնարարել է  կազմակերպել մայրաքաղաքի շատրվանների, ջրային ավազանների և ցայտաղբյուրների  վերագործարկման նախապատրաստական աշխատանքները:

Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը:

Նշենք, որ հորդառատ անձրևի ժամանակ այդ հատվածը դառնում է աննցանելի:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ